Հասան Ռոհանին եւ Վլադիմիր Պուտինն ուզում են օգնել Էրդողանին
International newsԻրանի եւ Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանին եւ Վլադիմիր Պուտինը Բաքվում կքննարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օգնություն ցուցաբերելու հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմփուրը։
Նրա խոսքով՝ Իրանը Պուտինի հետ ուզում է օգնել Էրդողանին, որպեսզի Թուրքիայում լավ պայմաններ ստեղծվեն խնդիրների լուծման համար։ «Դա վերաբերում է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային։ Կարծում եմ, որ Ռոհանին եւ Պուտինը պատրաստ են օգնություն ցուցաբերել Էրդողանին, աջակցել նրան»,– ասել է Ռահիմփուրը։
Նա նշել է, որ ժողովուրդը պետք է ընտրի իր կառավարությունը, այլ ոչ թե այլ երկրներ եւ ուժեր։
«Մեր տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ լավ փոխհարաբերությունների կարիք ունի»,– ասել է իրանցի դիվանագետը։