Գերմանացի քաղաքական գործիչը Թուրքիային համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
International newsԳերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները` երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո համեմատել է Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետությունում 1930-ական թվականներին նացիստների գործողությունների հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters-ը:
Լինդները հիշեցրել է, որ 1930-ական թվականներին քաղաքացիական ազատությունները սահմանափակելու ուղիով նացիստներն ամրապնդել են երկրում իշխանությունը, եւ ներկայում Էրդողանը «անմիջապես իր համար ավտորիտար ռեժիմ է կառուցում»: