Թուրքիայում խոշոր հանրահավաքում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հրաժարվել են լուսանկարվել Էրդողանի հետ
International newsԱնցած կիրակի Ստամբուլում հունիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջմանը նվիրված 3 մլն մարդկանց մասնակցությամբ անցկացված հանրահավաքից հետո ընդդիմադիր քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Դովլեթ Բահչելին հրաժարվել են լուսանկարվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սոզչու» թերթը, Քըլըչդարօղլուն եւ Բահչելին Էրդողանի հետ լուսանկարվելու համար բեմ չեն բարձրացել, այն դեպքում, երբ նրանք ի թիվս վարչապետ Բինալի Յըլդըրըմի, ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի, Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հրավիրվել էին բեմահարթակ:
Թերթի համաձայն` Քըլըչդարօղլուն դա բացատրել է այն բանով, թե ուշանում է Անկարա մեկնող ինքնաթիռից, իսկ Բահչելին չի էլ բարեհաճել բացատրել Էրդողանի հետ լուսանկարվել չցանկանալու պատճառը: