Մանչինին հեռացվեց «Ինտերից»
SportԻտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:
Իտալացի մասնագետը 2014-ից էր գլխավորում միլանյան ակումբը: «Ինտերը» գլխավորելու հիմնական թեկնածուն Ամստերդամի «Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն է:
«Ինտերը» շատ անհաջող է հանդես գալիս նախամրցաշրջանային ընկերական խաղերում, իսկ օրերս 1:6 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին»: