Delta AirLines-ում հայտնել են, թե ինչն Է դարձել համակարգչային համակարգի խափանման պատճառը
International newsDelta AirLines ամերիկյան ավիաընկերությունը հայտարարել Է, որ օգոստոսի 8-ին համակարգչային համակարգում խափանումն առաջացել Է Ատլանտա քաղաքում ԷլեկտրաԷներգիայի անջատվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ բոլոր չվերթներն ուշացել են համակարգչային համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով:
«Ատլանտայում ԷլեկտրաԷներգիայի անջատումը, որը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:38-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:38-ին), ազդել Է համակարգչային համակարգերի եւ ամբողջ աշխարհում գործառնությունների վրա, ինչն օգոստոսի 8-ին հանգեցրել Է ուշացումների եւ չվերթերի չեղարկման»,-գործակալությունը մեջբերել Է ավիաընկերության հայտարարությունը: «Delta AirLines-ի տեղեկատվական թիմն աշխատում Է խնդրի լուծման վրա»,-ասված Է հայտարարության մեջ:
Ընկերությունը հավելել Է, որ օգոստոսի 8-ին սպասվում են չվերթների համատարած չեղարկումներ:
Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) Է գտնվում Delta AirLines-ի կենտրոնակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: