Մոուրինյու. Իբրահիմովիչն իր պահվածքով ապշեցրել է թիմակիցներին
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչպես է իրե պահում թիմի նորեկ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը համարվում է ֆուտբոլային աշխարհում ամենամեծ եսասերը։
-«Ման. Յունայթեդ» գալով՝ Իբրահիմովիչն ապշեցրեց մեր թիմի ֆուտբոլիստներին։ Ինձ՝ ոչ, քանի որ ես ծանոթ էի նրա հետ։ Նա հիանալի տղա է, սիրում է ուրախանալ ու վառ բաներ անել։ Զլատանը կարող է դիմել համաձգեստների համար պատասխանատու աշխատողին ու ասել. «Խնդրում եմ սրբիչ բերել աստծու համար»։ Դրանից հետո բոլորը ծիծաղում են։ Նրա ստեղծած կերպարը տարբերվում է իրականությունից։ Իբրահիմովիչը լավ տղա է,-ասել է Մոուրինյուն։