Գերմանիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա
International newsԳերմանական Մագդեբուրգ քաղաքի փողոցներից մեկում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ ծանր վիրավորելով մի կնոջ, հաղորդում է Die Welt-ը:
Տղամարդը լրջորեն վիրավորել է 64-ամյա կնոջ, հաղորդել է քաղաքի ոստիկանությունը: Նրան փոխանցել են հիվանդանոց, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Ոստիկանությունը փնտրում է հարձակվողին, որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ուղղաթի: Հաղորդվում է, որ ենթադրյալ հարձակվողը 25-35 տարեկան տղամարդ է: Նրա արարքի պատճառներն անհայտ են: