Մոուրինյու. Պոգբան շատ պետք է աշխատի, որ լինի հիմնական կազմում
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Սուպերգավաթը նվաճելուց հետո մեկնաբանել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
«Վերջապես լավ ֆուտբոլիստ է միանում մեզ: Պոգբան գալիս է հաղթողների թիմ, որը նվաճել է Անգլիայի Գավաթն ու Սուպերգավաթը: Պոգբան շատ պետք է աշխատի, որ լինի հիմնական կազմում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել էր, որ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպանը բուժզննում կանցնի թիմում: