Սպասվում է, որ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը կխթանի ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 9-ին հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպումը վճռորոշ ազդակ կհաղորդի ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացին ութամսյա ճգնաժամից հե տո, որն սկիզբ էր առել 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական օդուժը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
«Կարծիքներ կփոխանակվեն այն բանի շուրջ, թե ինչ տեմպերով ու ինչ հաջորդականությամբ ենք մենք զբաղվելու մեր հարաբերությունների վերականգնմամբ»,- պետերբուրգյան հանդիպման նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստան իր այցի նախաշեմին ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում Էրդողանն ընդգծել է առաջիկա գագաթնաժողովի կարեւորությունը: «Դա պատմական այց է լինելու, նոր սկիզբ: Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, հավատում եմ, նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա: