Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը գաղտնի մուտք Է սարքել՝ ուսանողներից փախչելու համար. Fox Nrws
International newsԿալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ռեկտոր Նիքոլաս Դերքսը գաղտնի մուտք Է կառուցել, որը նախատեսված Է ուսանողների բողոքի զանգվածային ցույցերի դեպքում փախուստի դիմելու համար: Նրա առանձնասենյակի մոտ սարքված ելանցը եւ մտոցը բուհի վրա 9 հազար դոլար են նստել: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Այս տվյալները հեռուստաալիքին հաստատել Է համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Հոլմսը: Նա շինվածքը համարել Է «անվտանգության միջոց, որը թույլ Է տալիս աննկատ հեռանալ վարչական շենքից»:
2015 թվականի ապրիլին այս բուհը դարձել Էր ուսանողների զանգվածային ելույթների ասպարեզ: Նրանց խումբը ներխուժել Էր ռեկտորի ընդունարան եւ նստացույց կազմակերպել:
Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողների միությունը դատապարտել Է գաղտնի մուտք կառուցելու ռեկտորի որոշումը: «Կարելի Էր գտնել ուսանողների անհանգստության պատճառների վերացման նաեւ այլ միջոցներ»,- հայտարարել Է միության ղեկավար Քրիս Յամասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: