Մալայզիական MH370 օդանավը աղետալի արագությամբ օվկիանոսն է ընկել
International newsMalaysia Airlines MH370 չվերթի օդանավի ազդանշանների վերլուծությունը վկայում է, որ օդանավն աղետալի արագությամբ է ընկել Հնդկական օվկիանոսը՝ Ավստրալիայի արեւմտյան ափերից ոչ հեռու. մինչ անկումը արագությունը հասել է րոպեում 6 կիլոմետրի, նշված է Ավստրալիայի պաշտպանության նախարարության փորձագետների զեկույցում:
BBC-ի փոխանցմամբ՝ փորձագետները վերականգնել են ավիավթարի փուլերը՝ արբանյակի միջոցով ուսումնասիրելով օդանավի ավտոմատացված համակարգերի ազդանշանները: Նրանց եզրակացությամբ՝ օդանավի վառելիքի վերջանալուց եւ շարժիչները բռնկվելուց հետո, այն րոպեում 3,6-ից 6 կմ արագությամբ տասկիլոմետրանոց բարձրությունից ջուրն է ընկել:
Տրանսպորտային անվտանգության ավստրալական բյուրոյի ղեկավար Գրեգ Հուդը նշել է, որ այդ տվյալները Boeing ընկերության կողմից աղետի մոդելավորման հետ միասին հաստատում են, որ օդանավն ամենայն հավանականությամբ աղետի է ենթարկվել այն շրջանում, որտեղ որոնումներ են կատարվում: Նոր տվյալները նաեւ հերքում են այն վարկածը, որ օդաչուներից մեկն է դիտավորությամբ այն կործանել:
Մինչ այժմ Հնդկական օվկիանոսի հարավում, որտեղ որոնումներ են կատարվում, ոչինչ չի հայտնաբերվել: Օդանավի որոնման վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 135 մլն դոլար:
Boeing 777 օդանավը՝ 239 ուղեւորններով, անհետացել էր գրեթե 2,5 տարի առաջ Կուալա Լումփուրից Պեկին ուղեւորվելիս։