Yerevan, 05.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը

Society

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ն անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Մասնակցում են թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ֆրանսիայից: Հայաստանից փառատոնում ընդգրկված են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան` «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ: Երև անի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով, բավական հագեցած ծրագիր է սպասվում: Ծրագրում ընդգրկված են մնջախաղի ներկայացումներ, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ, պարային ներկայացումներ:

«Հանդես են գալու նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, կցուցադրվեն  նրանց ավարտական աշխատանքները, կլինեն պարային ներկայացումներ: Ներկայացվելու են նաև էթնիկ պարեր, բրեյք-դանս: Փառատոնի օրերին անցկացվելու են վարպետության դասեր ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հյուրերի` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչի, ֆրանսահայ հայտնի դերասան Վահրամ Զարյանի և այլոց մասնակցությամբ»,-ասաց Ժիրայր Դադասյանը: Փառատոնի շրջանակներում Ծաղկաձորից բացի, ցուցադրություններ են լինելու նաև Դիլիջանում:  

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ այս փառատոնը տարեցտարի զարգացում է ապրում, աջակիցներն ամեն տարի ավելանում են:

«Մնջախաղը` որպես արվեստի ուղղություն, խիստ կարևորվում է այն պատճառով, որ այն ընկալման իմաստով շատ ավելի մատչելի է, քան արվեստի մի շարք այլ ուղղություններ: Դրա համար մնջախաղն ընկալելի է հասարակության շատ ավելի լայն խավերին: Անդրադառնալով փառատոնի այս տարվա ձեռքբերումներին` ասեմ, որ ՀՀ վարչապետի նախաձեռնութամբ այն դարձել է ամենամյա: Դրանից բացի, այս տարի փառատոնի շրջանակում կանցկացվի միջազգային կոնֆերանս, որի ընթացքում կքննարկվեն արվեստի այս ճյուղին վերաբերող հարցեր»,-ասաց փոխնախարարը:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, կարևորելով  Ծաղկաձորում փառատոնի անցկացումը, նշեց, որ այն ընդգրկվել է շատ տուրիստական ընկերությունների փաթեթներում:

«Այս օրերին շատ հանգստացողներ ունենք, հյուրանոցներում պարզապես տեղ չկա: Դա ոգևորիչ է, որովհետև անմիջապես կապ ունի մեր քաղաքի տնտեսության հետ: Նման միջազգային փառատոններն իրենց հետ բերում են այցելուների մեծ հոսք, քաղաքը, մեր երկիրը դառնում է ճանաչելի»,-հավելեց  Արթուր Հարությունյանը:

Փառատոնի մասնակից Հարավաֆրիկյան Հանրապետությունից դերասան  Ջոն Ջեյքոբսը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ շատերը գիտեն Հայաստան կատարած իր այցելության մասին անհամբեր սպասում են լուրերի:

«Ես կարծում եմ, որ աշխարհը դեռ լիարժեք հայ մշակույթը չի ճանաչում, չի հասկանում: Այնինչ, դուք մեծ ազգ եք, ու մեծ մշակույթ ունեք: Աշխարհը պետք է շատ բան իմանա ձեր մասին: Շատերը գիտեն, որ ես այստեղ եմ և սպասում են լուրերի»,-ասաց Ջոն Ջեյքոբսը:

Դերասան Վահրամ Զարյանը, ով  ժամանել է Ֆրանսիայից, նշեց, որ թե Հայաստանում, թե այլ երկրներում ապրող, ստեղծագործող հայերը ջանք ու եռանդ չեն խնայում հայ մշակույթը հասարակության լայն շերտերի հասանելի դարձնելու համար:

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես իմ գործունեությունը սկսել եմ Մնջախաղի պետական թատրոնից, Ժիրայր Դադասյանի մոտ: Այնուհետև շարունակել եմ Ֆրանսիայում: Ես միշտ ձգտել եմ ցույց տալ, խոսել հայկական մշակույթի մասին: Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այս փառատոնին, ասեմ, որ ինձ հյուրի կարգավիճակում չեմ զգում, զգում եմ իմ տանը: Ուրախ եմ, որ կկարողանամ իմ վերջին երկու ներկայացումներից հատվածեր ներկայացնել»,-ասաց Վահրամ Զարյանը:

Ավանդույթի համաձայն երևանյան հանդիսատեսը կարող է մեկնել ներկայացումները դիտելու` օգտվելով անվճար ավտոբուսներից, որոնք փառատոնի օրերին, սահմանված ժամանակացույցով, հանդիսատեսին կտեղափոխեն Երևան - Ծաղկաձոր- Երևան երթուղով:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է  2008  թվականին Ծաղկաձորում:  Փառատոնը կազմակերպումեն ՀՀ մշակույթի նախարարությունըԵրևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանըայնայսուհետև կլինի ամենամյաՓառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event