Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար
International newsՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում ընթացող հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հանդիպման հնարավորության և Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման ժամանակ Պուտինի հեռախոսազանգն ուախացրել է իրեն և իր գործընկերներին, ինչպես նաև թուրք ժողովրդին:
Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները մտել են դրական հուն, և վստահություն է հայտնել, որ այսօրվա հանդիպմամբ կսկսվեն ավելի ընդարձակ գործընթացներ: