Սինգֆիլդի գավաթում քառիշխանություն է՝ Արոնյանի մասնակցությամբ
SportՍինգֆիլդի գավաթի խաղարկությունում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Տուրի բոլոր հանդիպումները ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարային աղյուսակը փոփոխություններ չկրեց. 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը վաստակել են 2,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:
Օգոստոսի 9-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Անիշ Գիրին: