«Ման. Սիթին» հաստատեց Սթոունզի տրանսֆերը
Sport«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է «Էվերթոնից» պաշտպան Ջոն Սթոունզի տրանսֆերը ձեռք բերելու մասին։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 6 տարով պայմանագիր, իսկ բրիտանական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ տրանսֆերն արժեցել է 60 միլիոն եվրո, թեև պաշտոնական տվյալներ այդ մասին չկան։
Հիշեցնենք, որ Սթոունզի անունն այսօր անսպասելիորեն հայտնվել էր ՈՒԵՖԱ-ի կայքում որպես «Ման. Սիթիի» ֆուտբոլիստ։ Մինչ որոշ աղբյուրներ շտապել էին «Քաղաքայիններին» մեղադրել կանոնակարգը խախտելու և ուրիշ թիմին ֆուտբոլիստին սեփական հայտացուցակում գրանցելու մեջ, պարզվեց, որ տրանսֆերնա րդեն պաշտոնապես ձևակերպված էր, և կողմերը միայն հարմար պահի էին սպասում այդ մասին հայտարարելու համար։