Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Սանասարյանին

Society

Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում այսօր այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սեւան» քրեակատարողական հիմնարկներ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի եւ Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաեւ ուսումնասիրվել են Արայիկ եւ Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Դավիթ Սանասարյանն իր հետ առաձնազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերինհրապարակային աղբյուրներով տարածված իր առողջության վատթարացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ Դ.Սանասարյանի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ եղել են, երբ ինքը գտնվել է Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում, սակայն ներկայում իր առողջական վիճակը բարելավվել է եւ ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, ինչպես նաեւ, անհրաժեշտությամբ պայմանավորված, նեղ մասնագետի խորհրդատվություն: Դ.Սանասարյանի պահման պայմանների եւ առողջական վիճակի մոնիտորինգի հետ կապված՝ արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք այցեր եւ առանձնազրույցներ, որոնք կրելու ենշարունակական բնույթ:

Արմեն Մարտիրոսյանի հետ առանձնազրույցի արդյունքներով նրան կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրավապահ մարմիններին ուղարկված մանրամասն տեղեկությունները:

Մհեր Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ հիմնական խնդիրն առնչվում է ընտանիքի հետ կապին: Պարզվել է նաեւ, որ Մ.Մազմանյանն ունի 7 զավակ, որոնցից 6-ն անչափահաս են: Մ.Մազմանյանի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են թե՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, թե՛ քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Այդ հարցերը պարզելու եւ լուծելու ուղղությամբ վաղ առավոտից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրել է, որ շարունակում է հացադուլը: Պարզվել է, որ ներկայում ապահովված է հանձնուքի միջոցով ջուր ստանալու նրա հնարավորությունը:Ա.Ղուկասյանի հետ կապված, առանձին հանդիպում է տեղի ունեցել նաեւ քրեակատարողական հիմնարկ բժշկի հետ, ում գնահատմամբ՝ Ա.Ղուկասյանի ճնշումը կայուն է, առողջական վիճակը՝ բավարար: Ա.Ղուկասյանի կողմից բարձրացվել են իր պահման պայմանների հետ կապված մի շարք հարցեր, որոնց դրանց լուծման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկի հետ տարվում է համապատասխան համատեղ աշխատանք:

Գագիկ Իրիցյանին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են դեռ օգոստոսի 5-ին: Ի թիվս այլ տեղեկությունների, նա հայտնել էր, որ մինչեւ քրեակատարողական հիմնարկում հայտնվելը, իրեն բուժող բժշկի խորհրդով, օգտագործել է փայտե ինքնաշեն հատուկ սարք, որի կարիքը ունի նաեւ ներկայում: Այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցի ընթացքում նշված սարքն արդեն տրամադրվել է Գ. Իրիցյանին: Այս առումով, մշտադիտարկումը կրելու է շարունակական բնույթ:

Նշված անձինք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի կամ բուժօգնության առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ուսումնասիրվել են նաեւ Արայիկ եւ Արարատ Խանդոյանների բժշկական փաստաթղթերը: Վաղ առավոտից մեր կողմից միջոցներ կձեռնարկվեն նաեւ Արայիկ Խանդոյանին ակնոց տրամադրելու հետ կապված հարցը պարզելու եւ լուծելու ուղղությամբ: Նախորդող օրերին Խանդոյան եղբայրների հետ նույնպես տեղի են ունեցել առանձնազրույցներ:

Սույն հաղորդագրությամբ, օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում առանձնազրույցների ընթացքում բարձրացված այն հարցերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են ազատությունից զրկված անձանց մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների:

Մարդու իրավունքների պաշտպանի եւ աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարվող չհայտարարված այցելություններն այսուհետ եւս կրելու են շարունակական բնույթ, ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes