«Ռեալ»-ը դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր
SportՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումն ավարտվեց:«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը 3:2 հաշվով դժվարին պայքարում, լրացուցիչ ժամանակում հաղթեց «Սևիլիա»-ին:
Մրցավեճի հաշիվը 21-րդ րոպեին բացել է «Ռեալ»-ի երիտասարդ կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, դառնալով հեռահար գեղեցիկ գոլի հեղինակ: 41-րդ րոպեին անդալուսցիները հիասքանչ գրոհի արդյունքում հավասարեցրին խաղի հաշիվը: Ֆրանկո Վասկեսի դիպուկ հարվածը հասավ իր նպատակին: 72-րդ րոպեին Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Վիտոլոյի նկատմամբ, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված «Ռեալ»-ի դրապասին: Եվգենի Կոնոպլյանկան, անվրեպ հարվածով առաջ մղեց իր թիմին: «Ռեալ»-ը չհանձնվեց և հանդիպմանն ավելացրած ժ ամանակի 3-րդ րոպեին Սերխիո Ռամոսը գլխի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի ուժեղ էին մադրիդցիները: 119-րդ րոպեին «Ռեալ»-ը Դանիել Կարվախալի գերզանաց անցումից հետո հաղթանակ կորզեց և դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: