11 երեխա Է զոհվել Բաղդադի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով
International newsՈւժգին հրդեհ Է բռնկել Իրանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Ինչպես հայտնել Է արաբական այդ երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ար Ռադինին, զոհվել Է 11 երեխա:
«Բռնկումը տեղի Է ունեցել այսօր առավոտյան Բաղդադի «Ալ Յարմուկ» հիվանդանոցի կանանց բաժանմունքներից մեկում»,- մամուլի քարտուղարի խոսքը մեջբերել Է «Ալ Սումարիա» արբանյակային հեռուստաալիքը: Այն նաեւ հայտնել Է, որ 29 հիվանդների եւ յոթ երեխաների տեղափոխել են բժշկական այլ հաստատություններ:
Ար Ռադինին նշել Է, որ «քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել Է մարել հրդեհը»: Նա հավելել Է, որ, նախնական հետաքննության համաձայն, բռնկման պատճառ Է դարձել Էլեկտրահաղորդալարերի անսարք ցանցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: