Կոնստանտին Շուլցը համալրեց «Շիրակ»-ի շարքերը
SportԳյումրիի «Շիրակ»-ը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կիսապաշտպան Կոնստանտին Շուլցի հետ: 23-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև այս տարվա ավարտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ տեղեկությունը հայտնում է գյումրեցիների պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում Շուլցը հանդես է եկել Ուկրաինայի առաջին լիգայի «Գոռնյակ-Սպորտ» ակումբում։