Պուտին-Էրդողան հանդիպումը նպաստում Է Սիրիայի հակամարտության կարգավորմանը, Եվրահանձնաժողով
International newsՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեղի ունեցավ օգոստոսի 9-ին, նպաստում Է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
«Դա երկկողմ հանդիպում Էր, բայց, եվրոպական տեսանկյունից, ես կընդգծեի, որ դա կարող Էր կարեւոր լինել, որ դա կարող Էր նպաստել տարածաշրջանի կայունությանը, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: