Դանիայում փախստականը սպառնում է պայթեցնել իրենց կացարանը
International newsԴանիայի Նյուբորգ քաղաքի ներգաղթյալների կենտրոնի բնակիչներից մեկը սպառնում է պայթուցիկ սարք գործի դնել, հաղորդում է Meduza.io-ն` հղում անելով դանիական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ փախստականը գտնվում է շենքի տանիքին և, ըստ ականատեսների, նրա մարմնին ռումբի տեսքով առարկա է ամրացված:
Աղբյուրը մանրամասնում է, որ կենտրոնում փախստականների և աշխատակիցների տարհանում է հայտարարվել: Տարածքը շրջափակվել է, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ավտոմեքենաներ և հրշեջ ջոկատներ:
Դեռևս չի հաղորդվում, թե փախստականն ինչ պահանջներ է ներկայացրել:
Կենտրոնը կարող է ընդունել մինչև 500 մարդ, սակայն տվյալ պահին այնտեղ բնակվողների թիվն անհայտ է: