Պեկինը մինչև 2020 թվականը կձերբազատվի վնասակար սմոգից. ԶԼՄ-ներ
International newsՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները հույս ունեն վնասակար սմոգից ձերբազատվել մինչև 2020 թվականը: Այս մասին գրում է «Բեյցզին ցիննյանբաո» թերթը:
«Այժմ մենք անցկացնում ենք օդի որակի մոնիթորինգ: Անցած տարի PM 2.5 վնասակար մասնիկներով օդի հագեցվածության միջին ցուցանիշը կազմել է 61 միկրոգրամ 1 խմ օդի համար: Հաջորդ տարի ինդեքսի նիշը կնվազի մինչև 50 միկրոգրամ, իսկ մինչև 2020թ.՝ մինչև նորմալ մակարդակի»,- հայտարարել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Մու Պենը:
Նրա խոսքով՝ այդ խնդիրը ծրագրվում է լուծել ածխի սպառման կրճատման և կանաչ տարածքների քանակի աճի հաշվին: Պարբերականը նշում է, որ Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները 16,5 մլրդ յուան (մոտ 2,57 մլրդ դոլար) են հատկացրել մեգապոլիսում օդի որակի բարելավման ծրագրերի համար:
Քաղաքի իշխանությունները նպատակադրվել են ազատվել մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման բարձր մակարդակ ունեցող 200 հազար ավտոմեքենաներից, ինչպես նաև Չինաստանի մայրաքաղաքի արվարձաններում օգտագործել էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներ՝ 400 բնակավայրերի ջերմա- և էլեկտրամատակարարման համար: