Սոլդադոն կտրել է խաչաձև կապանները
SportԻսպանական «Վիլյառեալը» հաստատել է, որ հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կտրել է խաչաձև կապանները։ Ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որը հայտնաբերել է խաչաձև կապանների կտրվածք և մենիսկի վնասվածք։ Սոլդադոն առաջիկա օրերին կվիրահատվի։
Ակումբն առայժմ չի հրապարակել տեղեկություն ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների մասին, սակայն ենթադրվում է, որ նա առնվազն կես տարի բաց կթողնի։