Լուիս Սմիթ. Մերդինյանին մաղթում եմ հաջողություն
SportՌիոյի Օլիմպիական խաղերում շարունակվում են մարմնամարզության մրցումները։ Հայաստանից տղամարդկանց պայքարում եզրափակչում է Հարություն Մերդինյանը։
Առանձին գործիքներից նժույգթափերի պայքարում Մերդինյանը կմրցի նաև բրիտանացի Լուիս Սմիթի հետ։ Տղամարդկանց թիմային պայքարի եզրափակչից հետո, որտեղ լավագույն եռյակը կազմեցին Ճապոնիան՝ 1-ին հորիզոնական, Ռուսաստանի Դաշնությունը՝ 2-րդ և Չինաստանը՝ 3-րդ, Totoexpert-ի թղթակցին հաջողվեց ստանալ Սմիթից մեկնաբանություն Մերդինյանի մասին։
— Նժույգթափերի վրա Եվրոպայի առաջնությունում դուք զիջեցիք Հարություն Մերդինյանին։ Ինչպիսի՞ն է պատկերը Ռիոյում ըստ ձեզ, ինչ շանսեր ունի Մերդինյանն այստեղ։ Հետևել եք նրա որակավորման փուլի ելույթին։
- Այո հետևել եմ, կարծում եմ բոլոր նրանք, ովքեր կարողացան հաղթահարել որակավորման փուլը և հայտնվել եզրափակչում արդեն ունեն մեծ հնարավորություններ։ Եզրափակչում չկան պատահական մարզիկներ, այստեղ բոլոր նրանք են, ովքեր արդեն ունեն առավելություն մյուսների նկատմամբ։ Իսկ Մերդինյանին մաղթում եմ հաջողություն եզրափակչում։