Բրյուսել մեկնող 2 ինքնաթիռներում պայթյունի սպառնալիքի մասին լուրերը չեն հաստատվել
International newsԲրյուսել մեկնող 2 ինքնաթիռներում պայթյունի սպառնալիքի մասին լուրերը չեն հաստատվել, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով երկրի դատախազությանը:
Ավելի վաղ հաղորդագրություններ էին ստացվել, որ Բրյուսելի միջազգային օդանավակայան մեկնող 2 ինքնաթիռներում պայթյունի սպառնալիք կա: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ 2 ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել Բրյուսելի օդանավակայանում:
Աղբյուրը նշում է, որ սպառնալիքի մասին տեղեկությունը հաստատել էր բելգիական դիսպետչերական Belgocontrol ծառայությունը: Նշվում է, որ մի շարք չվերթներ ուղարկվել են այլ օդանավակայաններ: