Բոտվիննիկի գավաթ. 3 տուրից հետո Հայաստանի հավաքականը 5-րդ հորիզոնականում է
International newsՏեղի ունեցան Բոտվիննիկի գավաթի խաղարկության առաջին երեք տուրերի հանդիպումները:«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, հաղորդում է, որ ա ռաջին տուրում Հայաստանի հավաքականը 6-2 հաշվով հաղթել է Ղրղըզստանի հավաքականին:
Թիմի ավագ Սամվել Տեր-Սահակյանը շահել է միաժամանակյա խաղաշարի իր բոլոր չորս հանդիպումները:
Ղրղըզստանի հավաքականի ավագ Միխայիլ Մարկովի նկատմամբ հաղթանակներ տոնեցին նաև Տիգրան Սարգսյանը և Արա Երոյանը, իսկ Արմեն Բարսեղյանը և Ալեքս Մանուկյանը պարտվել են: Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4-4 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի հավաքականի հետ, իսկ երրորդում 3-5 հաշվով պարտվել է Բելառուսին:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ղազախստանի հավաքականը, երկրորդ հորիզոնականում է Մոլդովան, լավագույն եռյակը եզրափակում է Բելառուսը: Հայաստանի հավաքականը վաստակել է 13 միավոր և ընթանում է 5-րդ հորիզոնականում: