Ֆիլիպինների նախագահը վիրավորել է ԱՄՆ դեսպանին
International newsՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն դիվանագիտական սկանդալ է հրահրել՝ վիրավորելով ԱՄՆ դեսպանին: Իր հեռուսատեսային ելույթի ժամանակ 71-ամյա Դուտերտեն դժգոհություն է հայտնել ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Գոլդբերգի աշխատանքից:
«Ինչպես գիտեք, ես պայքարում եմ դեսպանի հետ (ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի): Այդ գեյ-դեսպանը շանորդի է: Նա ինձ հունից հանում է»,- ասել է Դուտերտեն՝ նրան մեղադրելով պետության ներքին գործերին միջամտելու մեջ, փոխանցում է AFP-ն: