Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել
SportԱրդեն տեղեկացրել ենք, որ Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի 77 կգ քաշային կարգի ծանրամարտի մրցման ժամանակ Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել պայքարը։
ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը հաղորդում է, որ հայ ծանրորդը կոտրվածք չի ստացել, դուրս էր ընկել արմունկը։ Կարապետյանն ամբողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:
Հավելենք, որ Անդրանիկ Կարապետյանը ևս մեկ բուժզննում կանցնի, որպեսզի պարզվի՝ կա՞ մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ կապված վնասվածք։