Մարադոնա․ Կարծում եմ՝ Մեսսին չի վերադառնա հավաքական
SportԱրգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան կարծում է՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի վերադառնա ազգային ընտրանի։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիին պարտվելուց հետո Մեսսին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան մտադիր է ֆուտբոլիստի հետ քննարկել վերադարձի հարցը։
«Կարծում եմ՝ Մեսսին Բաուսային կասի՝ «ոչ»։ Սա իմ կարծիքն է, սակայն ես կարող եմ սխալվել։ Մեսսին միշտ էլ դժգոհ է եղել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայից»,-ասել է Մարադոնան։