Գերմանիայում ներգաղթյալները 2 մլն աշխատատեղ են ապահովել
International newsԳերմանիայում ավելանում են արտասահմանցի արմատներով գործարարները: Այս մասին ասվում է գերմանական Բերթելսմանի հիմնադրամի հետազոտությունում, որը հրապարակվել է օգոստոսի 11-ին: 2014-ին երկրում կար մոտ 709.000 ներգաղթյալ գործարար, փոխանցում է Deutsche Welle-ն:
Հետազոտությունում նշվում է, որ նրանք ստեղծել են մոտ 1.3 մլն աշխատատեղ: Այդպիսով, երկրում յուրաքանչյուր 20-րդ աշխատողն իր աշխատանքը ստացել է շնորհիվ ներգաղթյալների: Իսկ ներգաղթյալների բիզնեսում աշխատողների ընդհանուր քանակը` 2 մլն մարդ, դարձել է էական ներդրում գերմանական տնտեսության աճի մեջ:
Համեմատության համար պետք է նշել է, որ 2005-ին այդ թիվը կազմում էր 1.5 մլն: Իսկ աշխատատեղերի քանակը, որոնք ստեղծել են ներգաղթյալները, դրանից ի վեր աճել է 4.1%-ից մինչև 5%`երկրում ընդհանուր աշխատատեղերի ընդհանուր քանակից: