Արգենտինայի նախկին նախագահ Ֆեռնանդես դե Կիրշներին զեղծարարության մեղադրանքներ են առաջադրվել
International newsԱրգենտինայի դատախազ Կառլոս Ստրոնելին երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներին բյուջետային միջոցների վատնման մեղադրանքներ Է առաջադրել Սանտա Կրուսի նահանգի Ռիո Տուրբիո քաղաքում տուրիստական գնացքի համար երկաթուղի կառուցելիս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին այս մասին հայտնել Է Diarios y Noticias գործակալությունը:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ դատախազը նաեւ դատարանին խնդրել Է հետաքննությունն կատարել տարածաշրջանի նահանգապետ Ալիսիա Կիրշների եւ ֆեդերալ պլանավորման նախկին նախարար Խուլիո դե Վիդոյի նկատմամբ:
Ստրոնելին քննության Է ընդունել փաստաբան Սանտիագո Դուպույա դե Լոմեի հայցը. որը պնդում Է, թե նախկին նախագահի կառավարությունը «700 միլիոն պեսո (47,6 միլիոն դոլար) Է հատկացրել գնացքին, որն այդպես Էլ չի սկսել երթեւեկել, եւ երկաթուղիներին, որոնք պիտանի չեն օգտագործման համար»: Փաստաբանը նաեւ հայտարարել Է, որ շինարարությունից առաջ իշխանությունները չեն ստացել այն հողերի օգտագործման թյույլտվություն, որոնցով անցնում Է երթուղին:
Ներկայում Ֆեռնանդես դե Կիրշները փողերի լվացման, ապօրինի հարստացման եւ հանրապետության կենտրոնական բանկում մեքենայությունների՝ միանգամից մի քանի գործերի ֆիգուրանտ Է: Նա իրեն քաղաքական հետապնդման զոհ Է համարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: