«Ռիո-2016»-ի 7-րդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 3 հայ օլիմպիական
Sport«Ռիո-2016»-ի 7-րդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 3 հայ օլիմպիական:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջինն իր մրցելույթները կսկսի ծանրորդ Առաքել Միրզոյանը: 85 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող հայ ծանրորդի ելույթն Երևանի ժամանակով ժամը 17:00-ին է: Առաքել Միրզոյանի ելույթի ավարտից հետո , Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի մեջ կմտնի լող մարզաձևը ներկայացնող Մոնիկա Վասիլյանը:Մոնիկայի մեկնարկն Երևանի ժամանակով ժամը 20:00-ին է: Հայ մարզիկներից վերջինը, ով հանդես կգա օլիմպիական մրցասպարեզում, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանն է: Դիտեցեք 03:20-ից սկսած: