Հրանտ Մելքումյանը և Վահե Բաղդասարյանը Ռիգայի մրցաշարի առաջատարների թվում են
SportԼատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի բաց մրցաշարը:«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը, հայտնում է, որ մրցաշարում ար դեն խաղացվել են նախատեսված 9-ը տուրից 6-ը, որոնց արդյունքում 10 շախմատիստներ վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-10-րդ հորիզոնականները: Մրցաշարի առաջատարների թվում են գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Վահե Բաղդասարյանը 13 կետով բարձրացրել է իր վարկանիշը, և այժմ նրա ընթացիկ վարկանիշը կազմում է 2501 կետ: Հաշվի առնելով այն, որ Բաղդասարյանն արդեն ունի գրոսմայստերի երեք նորմա, նա կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու համար բոլոր նախապայմանները:
7-րդ տուրում Մելքումյանն ու Բաղդասարյանը մրցելու են միմյանց դեմ: Մրցաշարում հանդես եկող մեր մյուս շախմատիստները ունեն հետևյալ արդյունքները. Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 4,5 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 4-ական միավոր: