Մեդվեդեւը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
International news ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, եթե այլ տարբերակ չմնա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չԷի ցանկանա, որ բանն այդպես ավարտվի, բայց եթե իրադրության վրա ազդելու այլ տարբերակ չմնա, նախագահը նման որոշում, հավանաբար, կարող Է ընդունել»,-ասել Է Մեդվեդեւը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր Է արդյոք հարաբերությունների խզումը դիվերսիա իրականացնելու Կիեւի փորձից հետո:
ՌԴ վարչապետը Ռուսաստանի պետության ու ժողովրդի դեմ հանցագործություն Է համարել դիվերսիոն գործողությունը Ղրիմում: «Ըստ իս, դա, անկասկած, ռուսական պետության եւ Ռուսաստանի ժողովրդի դեմ կատարված հանցագործություն Է»,-ասել Է նա:
Մեդվեդեւն ափսոսանք Է հայտնել, որ Ղրիմում դիվերսիայի փորձը արտոնվել Է Ուկրաինայի իշխանությունների կողմից: Նա համոզմունք Է հայտնել, որ Ղրիմում դիվերսիայի փորձի կազմակերպիչներն ու կատարողները պետք Է քրեական պատիժ կրեն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: