Պոգբան բաց կթողնի ԱՊԼ-ի մեկնարկը
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Պոլ Պոգբան որակազրկման պատճառով ստիպված կլինի բաց թողնել ԱՊԼ-ի մեկնարկային տուրում «Բորնմուտ»-ի հետ կայանալիք հանդիպումը: Այդ մասին հաղորդում է Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Որակազրկված ֆուտբոլիստների ընթացիկ ցուցակն ունի հետևյալ տեսքը՝
Ռոբերտ Հութ («Լեսթեր») – մինչ օգոստոսի 13-ը ներառյալ
Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ») – մինչ օգոստոսի 14-ը
Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – մինչ օգոստոսի 14-ը
Մուսա Դեմբելե («Տոտենհեմ») – մինչ սեպտեմբերի 10-ը
Հիշեցնենք, որ Պոգբան համալրել է «Յունայթեդ»-ի կազմն ընթացիկ ամռանը՝ ռեկորդային 110 մլն եվրոյի դիմաց: «Բորնմուտ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին: