Կարեն Գրիգորյանը՝ «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարի առաջատարների թվում
SportԻսպանիայում շարունակվում է «Սիուդադ դե Պոնտեվեդրա» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Հայ շախմատիստը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և 7 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ընթացիկ օրը տեղի կունենա մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումները: