Վենգեր. Վստահ եմ՝ Օզիլն ու Սանչեսը կերկարաձգեն պայմանագրերը
Sport«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ կիսապաշտպան ՄԵսութ Օզիլի և հարձակվող Ալեքսիս Սանչեսի հավանական տեղափոխության շուրջ շշուկների պատճառով:
-Մեր երկրպագուներն անհանգստանալու ոչինչ չունեն: Օզիլի ու Ալեքսիսի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա, բայց դա երկար գործընթաց է: Նրանց պայմանագրերն ուժի մեջ են դեռևս երկու տարի: Հնարավոր է՝ հիմա տրանսֆերային շուկան ավելի կարևոր է: Պայմանագրերը սովորաբար երկարաձգվում են ոչ տրանսֆերային ժամանակահատվածում: Ես ամեն դեպքում կարծում եմ, որ նրանք երկուսն էլ նոր պայմանագրեր կկնքեն,-ասել է Վենգերը: