Բրյուսելում ձերբակալել են ահաբեկչության հետ կապ ունեցող նոր կասկածյալների
International newsԲելգիայի ոստիկանությունը նախորդ գիշեր 8 զննում է անցկացրել Բրյուսելի 3 համայնքներում` Լակենում, Էվերում և Անդերլեխտում, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
Գործողությունն անցկացվել է ահաբեկչության մասին գործի շրջանակում, որը վարում է դաշնային դատախազությունը` դատական քննիչի խնդրանքով, ով մասնագիտանում է հակաահաբեկչական հետաքննությունների վրա:
Զենք և պայթուցիկ զննման ընթացքում չի հայտնաբերվել, նշում են ԶԼՄ-ները: Հարցաքննման են ենթարկվել ձերբակալվածներ Վասիմ Ա.-ն, Ասմա Ա.-ն և Մալիկա Բ.-ն:
Օրվա ընթացքում դատական քննիչը պետք է որոշի նրանց կալանքի տակ առնելու հարցը: