Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օձաբերդի տարածքում պեղվել է հետուրարտական շրջանի բնակավայր

Society

Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ ամրոցում, որը նույն ամրոցի արեւմտյան թեւի ժայռի վրա պահպանված  Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրության մեջ հիշատակված է  «Տարերքի աստծո» քաղաք անունով, այս տարի եւս շարունակվեցին հնագիտական պեղումները  «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հնագետ, «Էրեբունի» արգելոց- թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի գլխավորած արշավախմբի միջոցներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը, հնագիտական պեղումներն այս տարի սկսվել են հուլիսի 18-ից եւ ավարտվել օգոստոսի 11-ին: Այս տարի պեղումները կատարվել են արշավախմբի նվիրումի և արշավախմբի անդամների նյութական միջոցների հաշվին:

«Ի տարբերություն նախորդ տարի պեղված երեք տեղամասերի, այս տարի մեր ռեսուրսները բավարարեցին ընդամենը 1 տեղամասում (13x12 մ) աշխատելու համար: Ամրոցից հարավ տեղակայված հատվածում շարունակեցինք պեղել Օձաբերդի բնակավայրի առաջին սենյակները: Այս կառույցները  թվագրվում են հետուրարտական ժամանակաշրջանով: Այս առումով բացված սենյակներն ունեն կարևոր նշանակություն: Հենվելով նաև նախորդ տարիներին արված պեղումների արդյունքների վրա` դրանք փաստում են, որ  եւ ամրոցում, եւ բլրին հարակից տարածքներում հետուրարտական շրջանում (Ք. ա. VI դարի վերջ -VI դարի առաջին կես) տեղաբնիկների կենսագործունեությունն ընթացել է զուգահեռաբար: Սենյակներից մեկում դրվեց ստուգողական փոսորակ, ինչի արդյունքում ֆիքսվեցին  մեկ այլ կառույցի հետքեր, որը մեր նախնական դիտարկումների համաձայն թվագրվում է ուշուրարտական ժամանակաշրջանով: Այսինքն՝ հետուրարտական շրջանի բնակավայրը կառուցվել է ուշուրարտական շերտի վրա: Սա մի ժամանակաշրջան է, երբ ձեւավորվում եւ բարձրանում էր Երվանդունիների հայկական թագավորությունը, ժամանակաշրջան, որը քիչ է ուսումնասիրվել»,-ներկայացրեց Միքայել Բադալյանը:  

Արշավախմբի կազմում են ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանող Արթուր Միքայելյանը, ճարտարապետ Հայկ Կյուրեղյանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներ Արման Եղիազարյանը եւ Նաիրա Խաչատրյանը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի աշխատակից Աննա Նովիկովան, կավագործ Մարինա Լավրինյուկը, տնտեսագիտության թեկնածու Սարգիս Մանուկյանը, մանկավարժ Արփինե Այվազյանը  եւ դպրոցական Վահե Խեչումյանը: Արշավախմբի աշխատանքներին մեծապես նպաստել է լեհ հնագետ Մաթուշ Իսկրան` օգնելով իրականացն ել օդալուսանկարները: Որպես կամավորներ աշխատանքներին մասնակցել են նաև Գոռ Ասատրյանը, Մհեր Ուստյանը և Էդգար Նազարյանը:

Ըստ հնագետի՝ հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս 19-րդ դարի կեսերից ամրոցի բլրի արեւմտյան քարաժայռերից մեկին փորագրված արձանագրության հայտնաբերելուց հետո: Քսան տողից բաղկացած այդ արձանագրության տեքստում ուրարտական միապետ Ռուսա I-ը տարածաշրջանում իր նվաճողական արշավանքների համատեքստում հաղորդում է տեղում տարերքի աստծուն քաղաք կառուցելու մասին: 20-րդ դարի սկզբներին այստեղ Ե. Լալայանի կողմից պեղվել են մի քանի դամբարաններ: 1934թ. Օձաբերդում պեղումներ են իրականացվել Բ. Պիոտրովսկու կողմից: Սակայն հնագիտական աշխատանքները տեւել են ընդամենը մեկ տարի, որոնց արդյունքները հրապարակվել են միայն հաղորդումների կամ հուշերի տեսքով: Ըստ այդ հաղորդումների՝ 1934 թվականի հետախուզական պեղումների ժամանակ ֆիքսվել են ուրարտական եւ վաղբրոնզեդարյան շերտեր: Օձաբերդից հարավ-արեւելք տեղակայված բլուրներին նշանավոր հնագետը ֆիքսել է ոչ մեծ չափերի հասնող դամբարաններ:  1960-ական թվականներին Օձաբերդում չափագրումներ է կատարել Գ. Միքայելյանը, իսկ 1990-ականներին այստեղ վերգետնյա հնագիտական հետադրություններ եւ չափագրումներ են իրականացվել Սեւանի ավազանի հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից: Արդյունքում՝ արվել է հուշարձանի տեղահանույթը,  կատարվել են վերգետնյա ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հավաքագրված տարաժամանակյա խեցեղենը վերաբերում է Վաղ բրոնզի շրջափուլից մինչեւ զարգացած միջնադարը ներառող ժամանակահատվածին:

«Ուրարտացիների համար Օձաբերդը չափազանց կարոր դեր ուներ: Այն հենակետ էր, որը հսկում էր Սեւանի ավազանի հարավային կողմի երկայնքով տարածվող ամրոցների շղթան, Վայոց Ձորից դեպի Սեւանի ավազան տանող ճանապարհները: Այս համատեքստում չպետք է մոռանալ Սոթքի ոսկու հանքերի մասին: Օձաբերդն իր կարեւոր նշանակությունն ուներ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեւելյան գոտու կիկլոպյան ամրոցների համակարգում:

Հնագիտական աշխատանքները նախորդ տարի կենտրոնացվել էին երեք տեղամասերում՝ հնավայրի հարավարեւելյան հատվածում, միջնաբերդում, եւ  հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին: Պեղումներին մասնակցել են հայ, իտալացի, ռուս, ամերիկացի եւ լեհ մասնագետներ:

Արշավախմբի կողմից իրականացվել է Օձաբերդի տեղանքի  հանույթը եւ արվել են օդալուսանկարներ լեհ հնագետ Մատեուշ Իսկրայի կողմից: Իրականացված պեղումներն առաջին հերթին կարեւոր են նրանով, որ Սեւանի հարավային ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց՝ ըստ որում՝ հուշարձան, որի նվաճումը եւ վերակառուցումը կապված է տակավին քիչ ուսումնասիրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ՝ առավել եւս Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեւելյան հատվածում: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում՝ փաստացի նյութի հիման վրա ուսումնասիրել ուրարտական եւ հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում: Անշուշտ, այստեղ խաչվել ու փոխառնչվել են տեղական եւ ուրարտական մշակույթները: Պեղումների ընթացքում հուշարձան են այցելել անվանի մասնագետներ, տուրիստական խմբեր, անհատներ: Այս կարեւոր պատմական հուշարձանի միջազգային հանրահռչակման համար մենք արել ենք նաեւ առաջին լուրջ քայլերը՝ ի թիվս այլ հնավայրերի Օձաբերդը ներկայացնելով Պերսեպոլիսում կազմակերպված միջազգային ցուցահանդես-գիտաժողովի ժամանակ»,-տեղեկացրեց արշավախմբի ղեկավարը:

Բացված սենյակները պատկերացում են տալիս հետուրարտական շրջանի բնակարանաշինության և կենսագործունեության մասին: Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանի բնակավայրեր քիչ են պեղվել Հայկական լեռնաշխարհի տարածքում: Արշավախումբը նպատակ ունի Օձաբերդում հնագիտական ուսումնասիրությունները շարունակել նաեւ առաջիկա տարիների ընթացքում: «Եկող տարի նպատակ ունենք պեղել ամրոցի, բնակավայրի, ինչպես նաև ամրոցից հարավ-արևմուտք տեղակայված բլուրի տարածքում, որի գագաթին նկատվել են դամբարանների խցեր, իսկ ներքեւում, մինչեւ ստորոտը, երեւում են պատերի հետքեր: Դրա պեղումը բավականին հետաքրքիր նյութ կարող է տալ մեզ: Մենք ձգտելու ենք տարիների ընթացքում պեղումներ իրականացնել ամրոցում, միջնաբերդում, բնակավայրում եւ մոտակա դամբարաններում, որպեսզի կարողանանք հնարավորինս համակողմանիորեն հասկանալ այս բազմաշերտ հուշարձանի՝ հեռավոր դարերում թաղված  բազմաթիվ գաղտնիքները»,-նշեց արշավախմբի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes