Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ ակնկալել Մխիթարյանից ու «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում

Sport

ՄԱՆ. ՅՈՒՆԱՅԹԵԴԸ կդառնա Անգլիայի չեմպիոն՝ 3.8

Լուի վան Գալի վախեցնող, անշունչ ֆուտբոլն ի վերջո ձանձրացրեց ու անհանգստացրեց երկրպագուներին, խաղացողները կորցրեցին ինքնավստահությունը: Ոմանք լճացան, շատերը հետընթաց ապրեցին: Դժվար է Ժոզե Մոուրինյոյին ֆուտբոլային ասպետ անվանել և մի քիչ անհավանական է թվում այն միտքը, որ «Յունայթեդը» պատրաստվում է հրաժարվել իր ձեռնաշղթաներից ու տպավորիչ և ընդգրկուն հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել:

Մոուրինյոն սիրում է, երբ իր թիմերը կազմակերպված են, հավաք և լավ մարզավիճակում: «Անսպառ արդյունավետություն»: Ահա այսպես էր սըր Ալեքս Ֆերգյուսոնը բնութագրում Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսիի» խաղը: Ճիշտ բնութագրում է պորտուգալացու գլխավորած թիմերի համար: Այժմ նա հարձակվողի պակաս չունի. նոր գնված Զլատան Իբրահիմովիչը և Հենրիխ Մխիթարյանը միացան Մարկուս Ռեշֆորդին, Անտոնի Մարսիալին, Ուեյն Ռունիին, իսկ Պոլ Պոգբան կիսապաշտպանությունում ագրեսիվություն ու արագություն կավելացնի, ինչի պակասը զգացվում է Ռոյ Քինի հեռանալուց հետո:

Երկրպագուներին նաև ոգևորեց այն, որ Մոուրինյոն խոսում է հաջողություններից, ոչ թե նվազեցնում անկնկալիքները, ինչպես Լուի վան Գալն ու Դևիդ Մոյեսը:

Ի՞նչն է պետք բարելավել

Վերջին անգամ 26 տարի առաջ էր «Յունայթեդը» 49 գոլից պակաս խփել, ինչը եղավ նախորդ մրցաշրջանում: Ահա թե որտեղ են պետք փոփոխությունները: Դրա համար «Յունայթեդը» պետք է խաղա ավելի մեծ արագությամբ և խաղը կառուցելու բազմազանություն ցուցաբերի՝ ի հակադրություն վան Գալի շղթայի, որում անվերջ կողք և ետ փոխանցումներ էին կամ էլ հրահանգներ՝ հարվածելուց առաջ անպայման դիպչել գնդակին:

Երբ Պոգբան միանա Անդեր Էրերային, Մորգան Շնեյդերլենին և Մայքլ Կարիկին, «Յունայթեդը» դաշտի կենտրոնական հատվածում շատ ավելի ուժեղ կլինի:

«Յունայթեդին» ամենաշատն ի՞նչ էր պակասում նախորդ մրցաշրջանում

Կենտրոնական հարձակվող, որը գիծն առաջ կտանի: Այս հարցում Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ է, նույնիսկ Ռեշֆորդը նախորդ մրցաշրջանի ավարտին իրեն փայլուն էր դրսևորում: Հենրիխ Մխիթարյանի գալով՝ աջ եզրում լուծվեց տեմպի ու տարածության խնդիրը, ինչպես Պոգբայի դեպքում՝ կենտրոնական կիսապաշտպանությունում ուժեղ ու դինամիկ խաղացողի: Իսկ Լյուկ Շոուի վերադարձը վնասվածքից հետո նման է նոր ձեռքբերման:

Նոր ձեռքբերումներից ո՞ր մեկն ամենաշատը կզարմացնի մեզ

Բոլորն ուշադիր հետևելու են Պոգբային, քանի որ «Յունայթեդը» տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ 89 միլիոն ֆունտով վերադարձնելով ֆրանսիացուն, ինչը քննախույզ հայացքները շեղում է Մխիթարյանից ու Էրիկ Բայիից:

Հետաքրքիր կլինի հետևել, թե 34-ամյա Իբրահիմովիչն ինչպես է կռիվ տալու Պրեմիեր լիգայի հորձանուտներում, քանի որ մինչ այս նա հանդես էր գալիս համեմատաբար ավելի թույլ ֆրանսիական առաջնության չեմպիոն ՊՍԺ-ում:

Եվրոպա լիգան որքանո՞վ կվնասի «Յունայթեդի» տիտղոսային նպատակներին

Հավանաբար, Մոուրինյոն կաշխատի ավելի մեծ կազմի հետ, քան սովորաբար՝ հաշվի առնելով, թե Եվրոպա լիգան ինչ պահանջներ է ներկայացնում խաղացողներին: Կարո՞ղ է «Յունայթեդը» օգուտ քաղել հինգշաբթի- կիրակի գլխացավանքից:

 Ամեն դեպքում, Եվրոպա լիգան կարող է վնասել տնային առաջնության ելույթներին, և Մոուրինյոն ամեն կերպ կփորձի պաշտպանվել դրանից:

Ոչ ոք չի՞ խոսում Մարսիալից

Պոգբայի շուրջ ստեղծված աղմուկի պատճառով հեշտ է մոռանալ, որ «Յունայթեդի» կազմում է այս տաղանդավոր ֆրանսիացին: Պոգբային ուղղված ուշադրությունը, հավանաբար, ավելի շատ է, քան նախորդ մրցաշրջանում Մարսիալինը, որը 61,6 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Մոնակոյից»: Եթե կիսապաշտպանն իր հայրենակցի պես լավ դրսևորի իրեն, անկասկած, հաջողություն կունենա: Պոգբայի շուրջ խոսակցությունների, Իբրահիմովիչի, Ռեշֆորդի և Շոուի վերադարձի շուրջ աղմուկի լավ կողմն այն է, որ այս ամառ Մարսիալը խոշորացույցի ներքո չէ՝ միայն Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի կազմում մի փոքր դերակատարում ունենալով: Բայց եթե «Յունայթեդը» ցանկանում է հաջողություն ունենալ հաջորդ մրցաշրջանում, Մարսիալը նրանց ծրագրերում պետք է կենտրոնական դերակատարում ունենա:

Ինչպիսի՞ դասավորություն կառաջարկի Մոուրինյոն

Ի տարբերություն Գվարդիոլայի՝ Մոուրինյոյի թիմի համար հեշտ է կանխատեսումներ անել: Նա նախընտրում է 4-2- 3-1 դասավորությունը, և եթե բոլորը լավ մարզավիճակում լինեն, կարելի է սպասել, որ պաշտպանությունում կլինեն Անտոնիո Վալենսիան, Քրիս Սմոլինգը, Էրիկ Բային և Լյուկ Շոուն, դարպասում՝ Դավիդ դե Խեա, կիսապաշտպանությունում՝ Պոլ Պոգբան Մայքլ Կարիկի, Մորգան Շնեյդերլենի, Անդեր Էրերայի կամ Մարուան Ֆելաինիի հետ: Աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյան, ձախ եզրում՝ Անտոնի Մարսիալը 10 համարի դիրքում գտնվող Ուեյն Ռունիի հետ՝ Իբրահիմովիչի ետևում: Թեպետ փոխակերպումների բազմաթիվ տարբերակներ կարելի է առաջարկել:

Բարդ խաղերում Մոուրինյոն կիսապաշտպանությունը կարող է կառուցել եռյակով՝ Պոգբա, Կարիկ և Էրերա կամ Պոգբա, Շնեդերլեն և Էրերա, իսկ Մարսիալն ու Մխիթարյանը՝ 4-3- 3 դասավորության մեջ Իբրահիմովիչի 2 կողմերում: Երբեմն նա կարող է առջևում խաղացնել Իբրահիմովիչին ու Ռեշֆորդին: Հարձակման գծում ևս մեկ տարբերակ է Ջեսի Լինգարդը:

http://www.totoexpert.am/2016/08/12/what-to- expect-from- miki-and- mu/

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder