Լոնդոնում կիրականացվի ակցիա` ի զորակցություն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների
International newsՆոյեմբերին Լոնդոնում կանցկացվի ակցիա` ի զորակցություն Մերձավոր Արեւելքի հալածված քրիստոնյաների:
Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Վեսթմինսթերյան տաճարը եւ աբբայությունը կլուսավորվեն կարմիր լույսով:
Լորդերի պալատի անդամ Էլթոնն օրինակ է բերել սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների կողմից տանջանքների ենթարկված քահանային` այսպես ցանկանալով բացել քաղաքական գործիչների աչքերը` տեսնելու այդ տանջանքները: Քահանային ստիպել էին դավանափոխ լինել: Նրանք հոգեւորականի աչքի առաջ տանջել էին իր 12-ամյա որդուն, սակայն երկուսն էլ հավատարիմ էին մնացել Քրիստոսին եւ գլխատվել էին:
Լորդ Էլթոնը դատապարտել է Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը, որ մինչ օրս հրաժարվում են կատարվածը որակել որպես ցեղասպանություն: