Քանզասում հրաձգության հետեւանքով 2 երեխա է զոհվել
International newsԱմերիկյան Քանզասում հրաձգության հետեւանքով 2 երեխա է զոհվել, մեկ աղջիկ էլ վիրավոր է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով KCTV5 հեռուստաալիքը:
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը ոստիկանության տեղի բաժանմունք հաղորդում է ստացվել Քոլեջ-ավենյուում հնչած կրակոցների մասին: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 8 եւ 10 տղաների մարմինները, ինչպես նաեւ 16-ամյա աղջկա, որին հիվանդանոց են տեղափոխել:
Հրաձիգի կամ նրա արարքի շարժառիթների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: