Խոսեպ Գվարդիոլայի մեկնարկը Պրեմյեր լիգայում հաղթական էր
SportԽոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնությունում: Կատալոնացի մարզիչի գլխավորած թիմն առաջին տուրում հյուրընկալեց «Սանդերլենդին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:
Ֆավորիտներից Լոնդոնի «Տոտենհեմն» արտագնա խաղում մրցեց «Էվերտոնի» հետ եւ բավարարվեց մեկ միավորով:
Չեմպիոն «Լեսթեր Սիթին» արտագնա հանդիպում անցկացրեց «Հալ Սիթիի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:
Ընթացիկ առաջատարներն են հաղթանակներ տարած «Մանչեսթեր Սիթին», «Հալ Սիթին», «Վեստ Բրոմվիչն» ու «Սուոնսին»:
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 2:1
Սերխիո Ագուերո, 4, 11մ, Ֆաբիան Դելֆ, 87 - Ջերմեյն Դեֆո, 71
«Բարնլի» - «Սուոնսի»՝ 0:1
Լերոյ Ֆեր, 82
«Քրիսթալ Փելաս» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1
Խոսե Սալոմոն Ռոնդոն, 74
«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 1:1
Ռոս Բարքլի, 5 - Էրիկ Լամելա, 59
«Միդլսբրո» - «Սթոք Սիթի»՝ 1:1
Ալվարո Նեգրեդո, 11 - Ջերդան Շակիրի, 67
«Սաութհեմփթոն» - «Ուոթֆորդ»՝ 1:1
Նեյթան Ռեդմոնդ, 58 - Էթյեն Կապու, 9
Հեռացում՝ Բեն Ուոթսոն («Ուոթֆորդ»), 76
«Հալ Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 2:1
Ադամա Դիոմանդե, 45+1, Ռոբերտ Սնոդգրաս, 57 – Ռիյադ Մահրեզ, 47, 11մ
Օգոստոսի 14
«Բորնմութ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 16:30
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 19:00
Օգոստոսի 15
«Չելսի» - «Վեստ Հեմ»՝ 23:00