Շվեյցարիայում գնացքի ուղեւորների վրա հարձակվողը մարդկանց վրա այրվող հեղուկ է լցրել
International newsՇվեյցարական ոստիկանության ճշտված տեղեկություններով՝ Շվեյցարիայում գնացքի ուղեւորների վրա դանակով եւ այրվող հեղուկով տղամարդու հարձակման հետեւանքով 6 մարդ է տուժել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Ըստ տեղեկությունների՝ Շվեյցարիայի 27-ամյա քաղաքացին այրվող հեղուկ է լցրել մարդկանց վրա: Նա նաեւ զինված է եղել դանակով: Հեղուկը հրդեհի պատճառ է դարձել»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել այրվածքներով եւ դանակի հարվածներից ստացած վնասվածքներով: Հարձակվողը նույնպես հոսպիտալացվել է: