Հայաստանի հավաքականը երկու պարտություն է կրել Վրաստանում
SportՖուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը անցկացրել է երկու ընկերական հանդիպում կանանց Վրաստանի Մ-19 հավաքականի հետ:
Հանդիպումները տեղի ունեցել օգոստոսի 10-ին եւ 12-ին Վրաստանի Լագոդեխի քաղաքում, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Երկու հանդիպումներում էլ հաղթանակ են տարել վրացի ֆուտբոլիստները՝ համապատասխանաբար 1:0 եւ 2:0 հաշիվներով: