Ռիո-2016. Գերմանիան ջախջախեց Պորտուգալիային և մտավ կիսաեզրափակիչ
International newsԲրազիլիայում ընթացող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում այսօր անցկացվում են ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները:
Առաջին խաղում մրցում էին Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքակաները, որն ավարտվեց «Բունդեսթիմի»՝ 4:0 հաշվով հաղթանակով:
Հորս Հուրբեշի թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սերժ Գնաբրին, Մատիաս Գինտերը, Դևի Զելկեն և Ֆիլիպ Մաքսը: Այդ գնդակներից 3-ը խփվել են Յուլիան Բրանդտի փոխանցումներից հետո:
Կիսաեզրափակիչում Գերմանիան կմրցի Նիգերիա – Դանիա զույգի հաղթողի հետ: