Իրանը թույլ կտա iPhone ներկրել
International newsԻրանի իշխանությունները պատրաստվում են թույլ տալ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության թերևս ամենահայտնի արտադրանքի՝ iPhone սմարթֆոնի ներկրումը:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն` իրանական պետական ԶԼՄ-ներին հղումով, առևտրի նախարարությունը դիմել է երկրի Առևտրի զարգացման կազմակերպությանը՝ պահանջելով համապատասխան արտոնագրեր, որոնք տրամադրվելու են 9 իրանական ընկերություններին iPhone-ներ ներկրելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում այդ սմարթֆոններն Իրան են բերվում զարտուղի ճանապարհով, ինչի պատճառով հեռախոսների գները բավական բարձր են: Այսպիսով՝ իշխանությունները ցանկանում են վերջ դնել սմարթֆոնների ապօրինի ներկրման գործընթացին: