Ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 4 մարզիկ
SportԱմառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը պայքարի մեջ են մտնում ըմբիշները: Ռիոյի ժամանակով10:00-ից սկսած Խաղերում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:
Ինչպես տեղեկացրին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից, բռցքամարտիկներ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը կմրցեն համապատասխանաբար` 11:30-ին և 13:30-ին: Ավագյանի մրցակիցը իռլանդացի Մայքլ Կոնլանն է, իսկ Բաչկովինը` չինացի Հու Քիանխունը:
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում կմեկնարկի 15:30-ից: