Նարեկ Աբգարյանն իր առաջիկա մրցակցի անպարտելի չի համարում
SportԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Աբգարյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում իր առաջին մրցակիցն «անհարմար» բռնցքամարտիկ է։
«Բռնցքամարտում նման արտահայտություն կա՝ «անհարմար մրցակից»։ Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր»։ Ինձ վաղուց բաժին չէր ընկել նման անհարմար մրցակից։ Շատ թափթփված էր, դժվար է մենամարտել մեկի հետ, ով բռնցքամարտից հեռու է։ Առաջիկա մրցակցիս արդեն ծանոթ եմ։ Չինացի մարզիկը, թեպետ աշխարհի մրցանակակիր է, սակայն անպարտելի չէ»,- ինչպես հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, շեշտել է Աբգարյանը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերիառաջին մենամարտում 52 կգ քաշային կարգումհանդես եկող Աբգարյանը 2-1 հաշվով հաղթել է Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուխոյիմ։Աբգարյանի հաջորդ մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի չինացի Հու Ջիանգուանն է: