Հռոմի Պապ. Եկեղեցին պաշտոնյաների եւ բյուրոկրատների կարիք չունի
International newsՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հռոմի կաթոլիկ եկեղեցուն նորից կոչ է արել իրական մտերմություն ապահովել հոգեւոր հոտի հետ:
Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ուխտավորների բազմության մեջ, կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ պոնտիֆիկոսը հայտարարել է, որ եկեղեցին ոչ թե պաշտոնյաների եւ բյուրոկրատիայի կարիք ունի, այլ միսիոներների, որոնք անկեղծ հավատում են Աստծու խոսքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ առաջիկա երկուշաբթի կաթոլիկները նշում են Սուրբ Աստվածամոր վերափոխման օրը: